Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական հայցը:
Միջադեպ գրանցվեց դատական նիստի մեկնարկից առաջ, երբ դատարանի կարգադրիչները պաշտպանների պայուսակները զննելուց հետո, որոշեցին, որ պետք է բացեն և ստուգեն պայուսակը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հակադրվեց՝ նշելով, որ պայուսակի մեջ իր ակնոցն է, ինչի մետաղյա հատվածն էլ պատճառ է դարձել, որ սարքի ազդանշանն աշխատի:
Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը և Նինա Կարապետյանցը հրաժարվեցին բացել իրենց պայուսակները։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք դատավորին և դատախազներին ենթարկել են անձնական զննության։
Այս պահին պաշտպանները հրաժարվում են ներս մտնել և մասնակցել դատական նիստին, նրանք վեճի են բռնվել դատական կարգադրիչների հետ՝ պահանջելով ապօրինի չխուզարկել պայուսակները:
Նշենք, որ կարգադրիչը նշեց, որ պայուսակը կզննի, քանի որ գուցե ռումբ են բերել դատարան: