Ցուցարարները չեն պատրաստվում լքել գրավված Արդարադատության նախարարության շենքը' չնայած Կլիչկոյի միջամտությանը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

 

«Ես փորձել եմ խոսել նրանց հետ: Ցավոք, նրանք հրաժարվում են և կշարունակեն մնալ այնտեղ: Այժմ մենք կրկին փորձում ենք ընդհանուր համաձայնության գալ, որպեսզի ակտիվիստներն ազատեն տարածքը»,-հայտարարել է «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

 

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Արդարադատության նախարարության շենքը գրավել է դիմակավորված մոտ 200 ցուցարար: