Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներն ու որոշ կողմնակիցներ ծեծի են ենթարկել ցուցարարներին, ովքեր փորձել են ընդհատել Նյու Յորքում Էրդողանի ելույթը։
«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը ցուցադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ցուցարարներին ծեծի ենթարկում դահլիճից դուրս բերելիս։
Ցուցարարներին հեռացնելուց հետո, փորձելով հանգստացնել ներկաներին, Էրդողանն ասել է. «Եկեք այս հանդիպումը չտանք մի քանի լկտի ահաբեկիչներին»։