ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են «Ազով» ազգայնական գումարտակի վերջին զինյալները և Ուկրաինայի ԶՈւ զինվորականները դուրս գալիս «Ազովստալի» թունելներից։ Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ հանձնվել է 2439 մարդ։
Գործարանի տարածքն ամբողջությամբ գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։