ԱՄՆ Մինեսոտա նահանգի Նորթ–Սենթ–Փոլ քաղաքի հրշեջը բռնել է հրդեհվող տնից դուրս նետված երեք ամսական երեխային։
Հայրը, ում գրկում փոքրիկ երեխան էր, հայտնվել է հրդեհվող բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի պատշգամբում։ Նա երեխային նետել է փրկարարին, քանի որ այդ պահին այլ ելք չի տեսել։
Չնայած պատրաստվածության բացակայությանը, հրշեջը կարողացել է բռնել երեխային։ Հրդեհը հաջողվել է մարել՝ առանց զոհերի։ Բոլոր բնակիչներին հաջողվել է փրկել։ Բացի այդ, հրշեջները հասցրել են դուրս հանել նաև երկու կատուների։
«Մեզ դրան չեն նախապատրաստել,– ասել է հրշեջը,-մենք նման վարժանքներ չենք իրականացնում, որ պատշգամբից իրեր շպրտեն, ոչ մի նման բան»։