Օրերս «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել Ժորա Սահաբալյանը, ով 2002-2005 թվականներին պաշտոնավարել է որպես Դիլիջանի քաղաքապետ։ Ժորա Սահաբալյանը ծնվել է 1946 թվականին, նա մասնագիտությամբ բնապահպան չէ, բարձրագույն կրթություն չունի։

Հարց է առաջանում, իսկ ո՞րն է պատճառը, որ ոլորտի հետ կապ չունեցող, մեղմ ասած, նախկին պաշտոնյային այդպիսի պաշտոն են շնորհում: Տպավորություն է, որ գործող իշխանությունները փորձում են ինչ-որ բանի համար վարձահատույց լինել Սահաբալյանից, սակայն, ավելի բարձր պաշտոնի նրան նշանակել ռիսկ չեն արել, գիտակցելով թե ինչպիսի հանրային ռեզոնանս դա կարող է ունենալ:

Չի բացառվում, որ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախկին քաղաքապետը, ով բնականաբար ունի Դիլիջանում կապեր և ռեսուրսներ կարող էր օգնել ՔՊ-ի արու թեկնածուին ձայներ հավաքել և արդյունքում էլ շռնդալից հաղթանակ տանել Դիլիջանում: Քիչ հավանական է, որ նախկինում անգամ համաքաղաքացիների կողմից անծանոթ Դավիթ Սարգսյանը ինքնուրույն նման ցուցանիշ արձանագրեր, ստացվում է՝ օգնել են, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ և ի՞նչ արժանիքի համար են այսօր նախկին թոշակառու քաղաքապետին նշանակում մի պաշտոնի, որի հետ վերջինս, մեղմ ասած, որևէ կապ չունի....։