«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ին հայտնի  է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։

 

Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գեւորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվել համայնքի ղեկավար։

Ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։

Գեւորգյանի մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ հայտարարում են, որ Արտակ Գեւորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս է եկել»՝ թանկարժեք ավտոմեքենա նվիրելով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: