Լոնդոնի Լեյտոն շրջանի արդյունաբերական պահեստում հզոր պայթյուն է որոտացել: 120 հրշեջներ են աշխատել կրակը մարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Լոնդոնի հակահրդեհային խումբը հայտարարել է, որ ավելի քան 70 զանգ է ստացել այդ պայթյունի համար՝ սկսած ժամը 05։20-ից:
Երկհարկանի պահեստի մոտակայքում ապրող մարդկանց զգուշացրել են ծխի պատճառով պատուհանները և դռները փակ պահել:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ականատեսներից մեկն ասել է, որ ծխի մեծ զանգված է տեսել: