Ինչպես հայտնում է Interfax-ը, Մախաչկալայի կենտրոնում մի քանի րոպե տարբերությամբ 2 հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է Դաղստանի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:
Հանցագործները նռնականետով կրակ են բացել Բոգատիրյով փողոցի վրա տեղակայված շենքի ուղղությամբ: Առաջին պայթյունից հետո պայթեցվել է նաև «Լադա» մակնիշի ավտոմեքենան:
Տուժածների մասին տարբեր տվյալներ են հաղորդվում: Ըստ բժիշկների՝ 9 մարդ է հոսպիտալացվել: Ավելի ուշ Դաղստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ վիրավորվել է 5 մարդ, այդ թվում նաև' ոստիկանության երկու աշխատակից:
Նախնական տվյալներով' պայթյունի արդյունքում վիրավորվել է 15 մարդ: Կան զոհեր, սակայն նրանց քանակը չի նշվում:
Ըստ ՌԴ ՆԳՆ-ի տվյալների՝ սկզբում նռնականետով հարվածել են ռեստորանի երկրորդ հարկին, իսկ երբ դրանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, այդ ժամանակ պայթել է ռեստորանի մոտ կանգնած մի մեքենա:
Դեպքի վայրում են շտապօգնության ջոկատները, ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցներ: