Սաուդյան Արաբիայի և իր կոալիցիոն դաշնակիցները նոր հարվածներ են հասցրել Սանայի և Ադենի օդանավակայաններին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես տեղեկացրել է Al-Mayadin հեռուստաալիքը, արշավն անցկացվել էր նաև Եմենի մայրաքաղաքում գտնվող նախագահական պալատի տարածքում:
Ադենում ռմբակոծության է ենթարկվել Բադրի ռազմական ճամբարը, որն անցել է հուսիթ-ապստամբների վերահսկողության տակ:
Քաղաքի մի շարք շրջաններում փողոցային մարտեր են մղվում: