ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի օդային հարվածները, որոնք արդեն երկու ամիս է' շարունակվում են Սիրիայի տարածքում, չեն թուլացրել «Իսլամական պետություն» խմբավորման ռազմական պոտենցիալը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Վալիդ Մուալլեմին:
«Եթե ԱՄՆ-ն իրոք մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա նա պետք է սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2178 բանաձևից և Թուրքիային ստիպի վերահսկել իր սահմանը»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ Անկարան դեռ դա չի անում, քանի որ ԻՊ-ի ոչնչացումը չի ցանկանում:
«Ամեն ամիս, թուրքական սահմանը հատելով, Սիրիա է մտնում առնվազն 1000 զինյալ»,- ասել է նախարարը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է երկրներից կանխել իրենց քաղաքացիների փորձը՝ մասնակցելու արտերկրում զինյալ հակամարտություններին, ինչպես նաև ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներն ու նրանց անդամակցելու համար անդամներ գտնել: