ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը լիարժեք վերահսկման տակ է վերցրել Բաղդադը, սակայն իրավիճակը Քոբանում շատ բարդ խնդիր է: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

Հեյգելը նաև նշել է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարելի է բնութագրել որպես «երկարաժամկետ նպատակ»:

 

Ավելի վաղ Սպիտակ տունը կարևորեց Թուրքիայի շտապ անդամակցությունը միջազգային կոալիցիային' ԻՊ-ի դեմ պայքարում: