ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն առայժմ չի պատկերացնում, թե որքան ժամանակ կարող Է պահանջել Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չգիտեմ, թե որքան (ժամանակ կպահանջվի)»,- Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասել Է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Հարցը տրվել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Հեյգելին հարցրել են ոչ միայն ավիահարվածներ հասցնելու, այլեւ ամերիկացի մասնագետների կողմից իրաքյան զորքերի պատրաստման մասին:
Նախարարը հիշեցրել Է, որ այժմ ԱՄՆ-ն գտնվում Է «արդյունավետ կոալիցիայի ստեղծման գործընթացում», որն Էլ կոչված Է հաղթելու ԻՊ-ին Իրաքում եւ Սիրիայում: Նա ճշտել Է, որ արդեն կոալիցիային ցանկանում են միանալ 40 երկրներ: «Դրանք բոլորը կմասնակցեն որոշակի չափով»,- պարզաբանել Է Հեյգելը:
Սակայն, նրա իսկ խոսքով՝ արագ հաղթական պատերազմ չի լինի: «Դա հեշտ չԷ, դա բարդ Է»,- խոստովանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: