Սիրիայում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով՝ զոհվել է 17 մարդ։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

 

15 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հաղորդում է հեռուստաալիքը։

«ՀՕՊ համակարգերը մի քանի օդային թիրախ են խոցել։ Կան զոհեր։ Պատճառվել է որոշակի նյութական վնաս»,- հայտնում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։