Մի շարք հրապարակումներից հետո, որ Իսրայելը դադարեցնում է իր հարվածները Բեյրութի վրա ԱՄՆ-ի ճնշման ներքո, Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել շիա Դաահիյա թաղամասի բնակիչներին տարհանել։ Կարճ ժամանակ անց Լիբանանից սկսել են հաղորդագրություններ տարածվել Դաահիայի թիրախների ուղղությամբ երկու հարվածների մասին: Խոսքը, ըստ ամենայնի, զենքի պահեստներին հարվածների մասին է, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ավելի ուշ բանակը հայտնել է, որ օդուժը հարձակվել է «ռազմավարական զենքի վրա, որը պահվում է Բեյրութի Դաահիյա թաղամասում ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպության ստորգետնյա պահեստում»:
Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել հարավային Լիբանանում՝ ինչպես կրակահերթերի, այնպես էլ օդային հարվածների արդյունքում։ Զինվորականները հայտնաբերել են բազմաթիվ զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային կայաններ, ականներ և հակատանկային հրթիռներ, որոնք ահաբեկիչները մտադիր էին օգտագործել հյուսիսային Իսրայելի բնակավայրերի դեմ։
Բանակը պարզաբանել է, որ հարվածներ են հասցվել ավելի քան 140՝ Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման թիրախներին, այդ թվում՝ զենքի պահեստներին, Իսրայելի հրթիռակոծման համար պատրաստված հրթիռային կայաններին, ռազմական շենքերին և ահաբեկիչներին։
Ինչ վերաբերում է Գազայի հատվածին, այնտեղի բանակը ոչնչացրել են հրամանատար Մահմուդ էլ-Մաբհուհին, ով պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածում անօդաչու թռչող սարքերի արձակման համար, հաղորդում են լրատվամիջոցները: