Իսրայելը վերսկսկել է Գազայի հատվածի ռմբակոծությունը, ի պատասխան իր տարածքի վրա իրականացված հրթիռակոծության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հումանիտար հաշտության շրջանակներում հաստատված հրադադարի ժամանակ չդադարող հրթիռակոծությանն ի պատասխան, մենք վերսկսում ենք հարվածները ծովից, ցամաքից և օդից»,-ասված է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: