Իսրայելը և Պաղեստինը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի վերակագնման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերտ Սերրին:

 

Վերջինը հայտարարել է, որ համաձայնագիրը «վերականգնողական աշխատանքներում առաջնային դերակատարություն է տալիս Պաղեստինի ինքնավարության իշխանություններին», ինչպես նաև աշխատանքների իրականացման ժամանակ ապահովում է անվտանգությունը' ՄԱԿ-ի դիտարկման ներքո:

 

Հատուկ համակարգողը գտնում է, որ համաձյանգիրը թույլ է տալիս աշխատանքներ տանել անհրաժեշտ մասշտաբով, այդ թվում Գազայի մասնավոր հատվածում:

 

Գործակալության համաձայն' ավելի վաղ պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ վերականգնողական աշխատանքների իրականացման արժեքը կազմում է 7,8 միլիարդ դոլար: