Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին Իսրայելին «գազազած շուն» է անվանել՝ մեղադրելով նրան Գազայի հատվածում «ցեղասպանություն» իրականացնելու համար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse-ը:

 

«Իսրայելն իրեն «գազազած շան» ու «վայրի գայլի» պես է պահում և պատասխանատու է տարածաշրջանում հումանիտար աղետի համար»,-հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդը:

 

Խամենեին նաև կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին՝ պայքարել այդ սարսափելի մարդկային աղետի դեմ: