Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն է Գազայի հատվածում կրակի դադարեցմանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով կառավարության կայքը:
Նախօրեին համապատասխան նախաձեռնությամբ հանդես էր եկել Եգիպտոսը, ըստ որի Իսրայելն ու պաղեստինցի զինյալները դադարեցնում են ռազմական գործողությունները ցամաքում, օդում ու ծովում: Այս նախաձեռնությունն աջակցել էր ԱՄՆ-ն:
Իսրայելի անվտանգության խորհուրդը համաձայնվել էր դիտարկել Եգիպտոսի առաջարկը, իսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ համաձայնագիր չեն ստորագրի, քանի դեռ հաշվի չեն առնվել Պաղեստինի ժողովրդի շահերը: