Իսրայել մեկնելու հիմնական պատճառը ցույց տալն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը պարզապես մարդասպաններ չեն, նրանք զանգվածային մարդասպաններ են, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՀԱՄԱՍ-ի արածի համեմատ՝ նույնիսկ ԴԱԻՇ-ը խելամիտ է թվում: Կարևոր է համոզվել, որ դուք ստանում եք այն, ինչ ձեզ հարկավոր է պաշտպանվելու համար և համոզվել, որ դա տեղի է ունենում: Պետք է նաև հիշել, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում բոլոր պաղեստինցիներին»,- ասել է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ տխրել է Գազայի Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից, սակայն իր տեսած տվյալներով՝ ահաբեկիչներն իրենք են մեղավոր այս ողբերգության համար։ «Դա կատարել է մեկ այլ կողմ, այլ ոչ թե դուք»,- ասել է Ջո Բայդենը։