Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին):
Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուքը։
«Գազայի հատվածում հրադադարը կսկսվի հինգշաբթի ժամը 10:00-ին»,- մեջբերում է նրա խոսքերը Al Arabiya հեռուստաալիքը։