Կիևի և Եվրամիության միջև Ասոցացման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ազատ առևտրի գոտու բաժինը կսկսի գործել 2016թ.-ի հունվարի 1-ից:
Փաստաթուղթը լիարժեք ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների վավերացումից հետո:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եվրոասոցացման մասին համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Սեպտեմբերի 12-ին Մոսկվայի և Կիևի Եվրոպական Միության ներկայացուցիչները, համաձայնվել են հետաձգել Ուկրաինայի Եվրաասոցացման համաձայնագրի իրականացումը մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը: