Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 19:00-ից' (Երևանի ժամանակով 20:00-ից):«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ' այդ մասին Ռամալլահում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

 

«Մենք արձագանքեցինք վերջնական և համապարփակ հրադադարի հաստատման Եգիպտոսի առաջարկին, որը կսկսվի Կահիրեի ժամանակով 19:00-ից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրել է Աբբասը:

 

Իսրայելական կողմը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում այդ հայտարարությունը: Միաժամանակ, եգիպտական հեռուստատեսությունն արդեն հաստատել է, որ «Համաս» խմբավորումը և Իսրայելը համաձայնեցրել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը: