Ինչպես տեղակացնում է ria.ru-ն, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հյուսային և հարավային տարածքներում տեղակայված մի շարք կառույցների վրա:
«Իսրայելական օդանավերը հրթիռներ են արձակել ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող զինապահոցի և զինարտադրության գործարանի վրա, մենք այս կերպ պատասխանեցինք Աշքելոնի վրա իրականացրած հարձակմանը»,- այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության Ուժերի խոսնակը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ միջադեպը «թեթև» է անցել: Իսրայելական տարածքում տուժողներ և ավերածություններ չեն եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատվության կենթարկվի հինգշաբթի երեկոյան Աշքելոնի վրա ռմբակոծություն իրականացնելու համար: