Իսրայելի օդային ուժերը հուլիսի 14-ի երեկոյան ռմբակոծել են Սուր քաղաքը և դրան մերձակա շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը, իսրայելական երկու ուղղաթիռ անցել է Այնթա Շաաբի և Սուրի Հաննի բնակավայրերի վրայով:Իսրայելական ուժերի կողմից ռմբակոծությունից հետո, որը տևել է մոտ մեկ ժամ, իրավիճակը կրկին հանդարտվել է:

 

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթից տեղեկացանք, որ Արսալի բարձունքներում «Հըզբոլլահ»-ի, «Ջաբհա ան Նուսրայի» և ԻԼԻՊ խմբավորման միջև բախումները շարունակվել են: Արևմտյան Բեքաայի և Լիբանանի Արևելյան լեռնաշղթայի վրա բախումների ժամանակ «Հըզբոլլահ»-ը ոչնչացրել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման պատասխանատուներից Ահմադ Յաքզանին:

 

Սիրիական աղբյուրների համաձայն՝ հուլիսի 14-ի գիշերը Արսալի բարձունքներում և Մաարա գյուղում զինված բախումների ժամանակ զոհվել են «Հըզբոլլահ»-ի 7, վիրավորվել' 31 անդամներ, մինչև այդ «Հըզբոլլահ»-ը գերեվարել էր «Ջաբհա ան Նուսրա»-ի 14 զինյալների, 9-ը զինյալ սպանվել է, ևս 23-ը' վիրավովել: