Իսրայելի զինված ուժերը օկուպացված Գոլանի բարձունքներից հրթիռակոծել են Սիրիայի Դամասկոսի արվարձաններից մեկը, հաղորդում է MK.ru-ն։

Հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է վիրավորվել, հայտնում է սիրիական բանակի հրամանատարությունը։ Հարվածները հասցվել են «հող-հող» հրթիռներով։ Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները և մի քանի հրթիռ խոցել։

Մինչդեռ իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել երկու սիրիացի զինվորների վիրավորվելու մասին տեղեկությունները։