Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարներն արդեն անցնում են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։