Մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարների շարասյունն անցել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» անցակետով, որից հետո այն կրկին փակվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսը հաստատել է, որ բժշկական պարագաներով մարդասիրական օգնությունը հատել է «Ռաֆահը»։

Նա նաև կոչ է արել ապահովել Գազայի տարածքով լրացուցիչ շարասյունների անվտանգ անցում, օգնություն ցուցաբերող բոլոր աշխատողների պաշտպանություն և բժշկական օգնության շարունակական հասանելիություն: