Գալիք 2025 թվականի խորհրդանիշը կանաչ փայտե օձն է։ Կանաչը հանգստության գույնն է, իսկ փայտը՝ տաք, ճկուն նյութ։

Այսպիսով, տարվա տիրուհուն բնորոշ են իմաստությունը, հանգստությունը, համառությունը և որոշումներ կայացնելու կարողությունը։ 2025 թվականից կարելի է փոփոխություններ ակնկալել, այն բարենպաստ կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց կյանքը դեպի լավը: Օձը սիրում է թարմ տպավորություններ և ծանոթություններ, ինչը նշանակում է, որ շրջապատում կհայտնվեն հետաքրքիր մարդիկ։ Հաջող կլինեն բիզնես նախագծերը, գլխավորը՝ չվախենալ ռիսկի դիմելուց, լինել ակտիվ և եռանդուն։

Թարգմանությունը՝ Ժաննա Պողոսյանի