ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Օբաման նշել է, որ անպայման կառաջարկի դա Պուտինին' Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ընթացքում։

«Պուտինը պետք է ընդունի, որ Ուկրաինայում ընտրություններն օրինական են եղել: Դա կհեշտացնի այդ երկրում իրավիճակի լուծումը»,- հայտնել է Օբաման։

 

Օբաման ընդգծել է նաև, որ եթե Ռուսաստանը հետևի միջազգային նորմերին, ապա ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի համագործակցություն կլինի, իսկ այնտեղ, որտեղ դրանք խախտվեն, ՆԱՏՕ-ն դրանց պաշտպան կկանգնի: