ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին միավորվել ահաբեկչության դեմ հաղթանակ տանելու համար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Միաժամանակ Օբաման ավելացրել է, որ ամերիկացիների մտքերն ու աղոթքները Բելգիայի հետ են Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որին զոհ են գնացել 34 մարդ:
«Մենք պետք է միասին լինենք ահաբեկչության չարիքի դեմ պայքարում՝ անկախ ազգությունից, ռասայից ու հավատքից: Մենք կարող ենք եւ կհաղթենք նրանց, ովքեր սպառնում են ամբողջ աշխորհում մարդկանց անվտանգությանն ու պաշտպանվածությանը»,- ասել է նա:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: