Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ռուսաստանն աշխարհի և Եվրոպայի համար հիմնական սպառնալիքն է անվանել, և կոչ է արել բոլորին միավորվել նրա դեմ պայքարում: Բրիտանացի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն պետք է օգտագործի իր ողջ «տնտեսական ուժը»՝ «ագրեսորի» վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Աշխարհում, որտեղ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա, իսկ Հյուսիսային Կորեան անցկացնում է միջուկային զենքի փորձարկումները, մենք պետք է միասին դիմակայենք այդ ագրեսիային և օգտագործենք մեր տնտեսական ուժը, որպեսզի ճնշում գործադրենք նրանց վրա, ովքեր խախտում են կանոնները և սպառնում մեր քաղաքացիների անվտանգությանը»,- ասել է Քեմերոնը:

 

Նա կոչ է արել Եվրոպային հիշել «իր մեծ անցյալը» և հաղթահարել «մահ կրող գաղափարախոսությունը»: