ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ԵՄ-ն մինչև Մինսկի համաձայնագրերի իրականացումը պետք է պահի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, փոխանցում է RT-ն:
«Իմ խորին համոզմունքն է, որ ԵՄ-ն պետք է պահի այդ պատժամիջոցները, քանի դեռ մենք չենք տեսնի Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը»,- ասել է նա՝ Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ դրա բոլոր մասնակիցները Ռուսաստանին ազդանշան կուղարկեն, որ պատժամիջոցները չեն թուլացվի, քանի դեռ չեն արվի «գլխավոր քայլերը»: