ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է «Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Մինսկի համաձայնագրի իրականացման խնդիրներին»,- հաղորդել են Տիմոշենկոյի պաշտոնական կայքից:
Բացի այդ, առանձին քննարկվել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ճակատագիրը, որը Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում: Հանդիպման ընթացքում նշվել է նրան ազատ արձակելու համար համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նուլանդը Կիև է մեկնել, որտեղ Ուկրաինայի իշխանությունների հետ նա պետք է քննարկեր ԱՄՆ-ի կողմից օգնության ցուցաբերումը և Ուկրաինայի արևելքի իրավիիճակը: