Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել' Մինսկի համաձայնագրերի ձախողման հետ կապված: Այս մասին հայտնել է «Ռուսական լրատվական ծառայությունը»' հղում անելով ՄԱԿ-ին առընթեր ռուսական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցևին:

 

Այլ մանրամասներ, ինչպես, օրինակ, թե հակամարտության որ կողմին է Ռուսաստանը մեղադրում Միսնկի համաձայնագրերի ձախողման մեջ, չի հաղորդվում:

 

Նրա խոսքով' այժմ քննարկումը ընթանում է փակ ձևաչափով: Ինչպես հաղորդվում է' ATO-ի շտաբը պարբերաբար զեկուցում է Մինսկի համաձայնագրերի խախտումների մասին զինյալների կողմից, որոնք էլ իրենց հերթին մեղադրում են Ուկրաինայի զինվորականներին: