ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և զրուցել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի վերաբերյալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Լուրջ խոսակցություն ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բռնության վերջին դեպքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերի առնչությամբ»,- նշել է Ուորլիքը: