Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնությունները կարող են դառնալ Ուկրաինայում իրադրության նորմալացման վերջին հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մինսկի համաձայնությունների փաթեթը, ինչպես ես քանիցս արդեն ասել եմ, հնարավոր է կատարյալ չէ, բայց, հավանաբար, լարվածության ապաէսկալացման հասնելու միակ, ավելի շուտ նույնիսկ վերջին հնարավորությունն է»,- լրագրողներին ասել է դիվանագետը Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած բանակցություններից հետո:

 

Նա նշել է, որ «հարկավոր է շարունակել ճնշումը հակամարտող կողմերի վրա», հասնել լիակատար հրադադարի եւ, Մինսկի համաձայնություններին համապատասխան, անցնել խաղաղ գործընթացի հաջորդ փուլ:

 

Նախարարի խոսքով՝ այդ մասին Վաշինգտոն ուղեւորվելու ճանապարհին ինքը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: