«Նորմանդական քառյակի» ղեկավարները (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը) հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրադրությունը՝ արձանագրելով, որ ձեռնարկված միջոցները նվազեցրել են մարտական գործողությունների ինտենսիվությունը Դոնբասում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Նշվել Է, որ Մինսկում Շփման խմբի կողմից հավանության արժանացած հաամալիր միջոցառումների կատարումն սկսելը թույլ Է տվել նվազեցնել մարտական գործողությունների ինտենսիվությունը Դոնբասում, հանգեցրել Է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազման»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմում հայտարարել են, որ «նորմանդական քառյակի» ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարումը, որոնք հրադադար են նախատեսում Դոնբասում: Խոսակցության ընթացքում կողմերը դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտումները:

 

Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ասված Է, որ «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները փետրվարի 19-ին հեռախոսազրույց կանցկացնեն Մինսկի համաձայնությունների կատարումը հսկելու մեխանիզմի պայմանները որոշելու համար: Բացի այդ, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները տեղերում կհանդիպեն հակամարտության կողմերի հետ՝ քննարկելու պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցերը:

 

ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել Է, որ «նորմանդական քառյակի» ղեկավարները հավաստել են հավատարմությունը Մինսկի պայմանավորվածություններին, ինչպես նաեւ հայտարարել, որ «այժմ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ զինադադարի համապարփակ հաստատման եւ ԵԱՀԿ-ի հսկողության ներքո ծանր սպառազինությունների հետքաշման համար, ինչի շուրջ փետրվարի 12-ին պայմանավորվածություն Է ձեռք բերվել Մինսկում», «նաեւ պետք Է սկսվի գերիների փոխանակումը»:

 

«Չորս երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա օրերին կշարունակեն կոնսուլտացիաները միջոցառումների Մինսկի փաթեթի իրագործման շուրջ»,-ասված Է Զայբերտի հայտարարության մեջ, որն ստացվել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունում: