Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հինգշաբթի օրը քննակել էին ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը, ինչի արդյունքում նախարարները պայմանավորվել էին մոտ ժամանակում հանդիպում ունենալ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է այսօր, Փարիզում:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Մակեևը, Կիևը մտադիր է հանդիպման ընթացքում բարձրացնել 2 հարց՝ հրադադարի ռեժիմի պահպանում և Դոնբասոում խաղաղապահներ մտցնելու հեռանկար:
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱԳՆ ղեկավարները Փարիզում պատրաստվում են մշակել խորհրդատվություններ շփման խմբի համար, որոնք կօգնեն իրականացնել մինսկյան պայմանագրերի բոլոր դրույթները: