«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ռեգիոնալ համագործակցության պլատֆորմի շրջանակում 2-րդ հանդիպումը կարող է անցկացվել այս տարեվերջին՝ Իրանում:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին, գրում է Report-ը:

«Այդ նախաձեռնությունը ( «3+3» ձևաչափը - խմբ.) արդյունավետ էր: Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ Իրանում»,-նշել է իրանցի դիվանագետը:

Նրա խոսքով, «3+3» ձևաչափը «հիանալի հնարավորություն է տարածաշրջանային երկրների համար՝ իրականացնելու տարաբնույթ նախաձեռնություններ և համաձայնեցնելու գործողությունները»: