Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է հացի արժույթի մասին Polsat News-ի եթերում։
«Շատ մտահոգիչ է, որ հացը, այն էլ ամենաէժանը, մինչև այս տարվա վերջ կարող է արժենալ նույնիսկ 10 զլոտի' մոտ 200 ռուբլի: Գլխիս մազերը բիզ են կանգնում»,-ասել է Տուսկը։
Տուսկը երկրի կառավարությանը հորդորել է աջակցել գյուղատնտեսական մթերք արտադրողներին, օրինակ՝ պարարտանյութերի գնման համար վճարվող տուգանքի մի մասն ուղղելով Եվրամիությանը։ Եվրոպայում հակառուսական պատժամիջոցների ներդրման ֆոնին նկատվում է տարբեր ապրանքների գների կտրուկ աճ։ Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ աշխարհը մտնում է աննախադեպ պարենային ճգնաժամի մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։