Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «հաջորդ շաբաթ կանցկացվի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ապրիլի 8-ին նրա ունեցած հեռախոսազրու յցի արդյունքները:

 

«ԵՄ-ն աջակցում է իրադրության կայունացման նպատակով Ուկրաինայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին: Գերագույն ներկայացուցիչը շարունակում է Ուկրաինայի իրադրության ապաէսկալացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Այդ համատեքստում նա հաջորդ շաբաթ հանդիպում կունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ»,- հայտարարել է Էշթոնը: Այդ հանդիպման ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում:

 

«Ուկրաինայի իրադրությանը գնահատական կտրվի նաեւ Եվրամիության 28 եկրների ԱԳ նախարարների ապրիլի 14-ի հանդիպմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Փաստաթղթում նաեւ «մտահոգություն է հայտնվում» Ուկրաինայի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խարկովի մարզերում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: