Հունվարի 12-ին Բեռլինում տեղի կունենա «նորմանդական ձեւաչափով» հանդիպում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Իսկ հունվարի 15-ին Աստանայում «նորմանդական ձեւաչափով» հանդիպմանը Ռուս աստանի նախագահ Վլադիմիր Պուտնի մասնակցությունը կախված կլինի փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքի արդյունքներից: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Այն դեպքում, եթե հունվարի 15-ի հանդիպման նախապատրաաստումը գործնական փուլ մտնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք դրան նախագահ Պուտինի մասնակցության վերաբերյալ»,- ասել է Պեսկովը, որի խոսքը հունվարի 12-ին մեջբերել է «Վեդոմոստի» թերթը:

 

Դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «նորմանդական ձեւաչափով» բարձր մակարդակի հերթական հանդիպումը, որը նվիրված կլինի երկրի արեւելքի իրադրության կարգավորմանը, կկայանա հունվարի 15-ին Աստանայում:

 

Հունվարի 9-ին Եվրամիությունում հայտարարել են, որ «նորմանդական ձեւաչափով» նախագահների հանդիպումն առայժմ հաստատված չէ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: