Երկուշաբթի օրը՝ հունվարի 5-ին, Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագետների հանդիպումը, որն ուղղված էր Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ խորհրդատվությունները կառուցողական էին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման արդյունքում հայտարարվել է, որ հետաքրքրված կողմերը ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության զեկույցում մասնավորապես նշված է, որ չորս երկրների ներկայացուցիչների զրույցը «կառուցողական էր և հանգեցրել է տեղաշարժի, սակայն, շատ հարցերի պատասխաններ, իհարկե, դեռ պետք է գտնվեն»:
Առաջիկա օրերին դիվանագետների խորհրդակցությունները կշարունակվեն: