ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Փարիզում «նորմանդական քառյակի» կայացած հանդիպումը գնահատել է արդյունավետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: Լավրովը ներողամտություն է հայցել է հանդիպման ամփոփիչ հայտարարության ստորագրմանը բացակայելու համար, քանի որ շտապում էր Մոսկվա՝ Միջազգային Կարմիր խաչի ղեկավարի հետ հանդիպման:

 

 

Լավրովը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում չորս երկրների արտաքին գործերի նախարաները քննարկում էին Մինսկյան համաձայնությունների շուրջ առաջացած իրավիճակը: Համաձայն պայմանավորվածությունների՝ կողմերը պարտավորվում էին կազմակերպել վերահսկողության մեխանիզմներ՝ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

 

 

«Ներկա պահին կարևոր խնդիր է կրակի դադարեցումը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը' հավելելով. «Գերմանիայի և Ֆրանսիայի իմ գործընկերները կարծիք են արտահայտել, որ անհրաժեշտություն չկա սպասելու հրադադարին, և արդեն իսկ սկսել դուրս բերել ծանր սպառազինությունը»:

 

 

ՌԴ արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել վերահսկել գործընթացը իրենց փոխնախարարների մակարդակով, թե ինչպես են րականացվում մարտի 12-ին հայտարարած պայմանավորվածությունները: