Ուկրաինայի իշխանությունները համաձայնեցնում են լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել՝ ներգրավելով Ուկրաինայի Զինված ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը:

 

«Հակաահաբեկչական գործողության ժամանակ բանակը գործի դնելու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ստորագրվել է մի քանի ժամ առաջ և ավարտվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ խորհրդակցությունն այս բոլոր հարցերը համաձայնեցնելու հետ կապված՝ մասնավորապես շեշտը դրվել է զինված ուժերի տեղաբաշխման և գործողության այլ մանրամասների քննարկումների վրա»,-գրել է Սյումարը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ապրիլի 13-ից սկսած' «Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ահաբեկչական սպառնալիքների կանխմանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու մասին»: