Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի «B ծրագիրն», որն ուղղված է երկրի արևելքում իրավիճակը կարգավորելու գործընթացին, ենթադրում է ռազմական գործողությունների շարունակություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն:

 

Պորոշենկոն հունիսի 18-ին հայտնել էր, որ ժամանակավորապես զինադադար է հայտարարվում Արևելյան Ուկրաինայում, որպեսզի զինաթափեն անօրինական զինված խմբավորումները: Նա նաև ներկայացրել էր հակամարտության կարգավորման համար իր խաղաղության ծրագիրը:

 

Հունիսի 22-ին Պորոշենկոն հայտարարեց իր «B ծրագրի» մասին, ըստ որի՝ եթե խաղաղության ծրագիրը չաշխատի, կկիրառվի մյուս ծրագիրը՝ չպարզաբանելով այս ծրագրի իրագործման մանրամասները: