Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին պատմել է երկրի արևելքում իր զինծառայության մասին: Այս մասին հաղորդել է TSN-ը:

 

Նա նաև նշել է, որ իր գումարտակի մոտ իրավիճակը լարված է եղել, իսկ «շրջապատի անվտանգության համար» նա ստիպված էր փոխել ազգանունը՝ դառնալով Անիսենկո:

 

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ իր որդին կամավոր հիմունքներով ծառայում է Ուկրաինայի արևելքի հրետանային զորքերում: