Ուկրաինայի հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի թիվն օրեցօր աճում է: Ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, ռազմական գործողությունների մեկնարկից Ուկրաինայի հարավում զոհվել է 1129 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 3500-ը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհերի մեծ մասը մահացել են դիպուկահարների կրակոցից, որոնք հիմնականում կրակահերթեր են բացում խաղաղ բնակչության շրջանում:

 

«Օրեցօր աճող մարդկային զոհերի թիվը մեծագույն վնաս է քաղաքացիական հասարակության համար եւ այն դիտարկվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

 

Կազմակերպությունը կոչ է արել հակամարտող կողմերին, որպեսզի նրանք խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից եւ վիրավորներից: