Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ Դոնբասում մեկ օրում վիրավորվել է Ուկրաինայի երեք ուժային: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
«Վերջին օրվա ընթացքում զոհեր չեն եղել, վիրավորվել է երեք ուկրաինացի ուժային», - ասել է նա Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհազորայինները ազատ են արձակել չորս ուկրաինացիների առանց փոխանակման: